Կենդանիները անհետացման եզրին են (թարգմանություն ֆրանսերենից posted in Ֆրանսերեն

  1. Ամբողջ աշխարհում ավելի ու ավելի մեծ թվով կենդանիների տեսակներ են հայտնվում անհետացման եզրին: Հատուկ խումբ չկա. Դրանք կարող են լինել և՛ կաթնասունները, և՛ ձկները, և՛ թռչունները: Բարեբախտաբար բազմաթիվ կառույցներ են ստեղծվել նրանց պաշտպանելու նպատակով: Անհետացման պատճառները բազմաթիվ են: Դրանք կարող են լինել բնական` ինչպիսին շոգն է, վարակները և ուտելիքի պակասը: Հատկապես մարդու պատճառով է, որ կենդանիները վերանում են:

Ծովերը և անտառները անխնա օգտագործվում են, աղտոտվում են և ավիրվում են: Կենդանիներին որսում են իրենց մաշկի, ատամների, փետուրների և ճարպի պատճառով, որպեսզի արտադրեն հագուստ, կոշկեղեն, զարդեր և խնամքի պարագաներ: Որոշ կենդանիներ օգտագործվում են լաբորատորիաներում գիտափորձեր կատարելու նպատակով, քանի որ մի քանի կենդանիներ զոհաբերելով փրկվում են միլիոնավոր մարդիկ:

Նրանց պաշտպանելու համար որոշ երկրներում ստեղծվել են բնական արգելոցներ, իսկ որոշ երկրներում էլ կենդանիներին վերադարձնում են բնական միջավայր:

Կենդանիներին պաշտպանելու լավագույն միջոցը` նրանցից ստացված ապրանքներից հրաժարվելն է: Եվ պետք է չմոռանալ, որ այսօրվա երեխաներն են ստեղծում վաղվա մոլորակը:

Աղբյուրը` http://www.tv5monde.com/TV5Site/publication/publi-37-Les_especes_en_voie_de_disparition.htm

Оставьте комментарий